Հունաստան

Հունաստանը արև է, ծով, սարեր ու հանգիստ, բայց

նաև հինգհազարամյա պատմություն ու մշակույթ, արևմտաեվրոպական քաղաքակրթության բնօրրան: Սակայն զբոսաշրջիկները չպետք է միայն դասական Հունաստան ակնկալեն. ժամանակակից Հունաստանը յուրովի է գեղեցիկ ու հետաքրքիր: 
Հունաստանը հազարամյա պատմություն ունեցող երկիր է` հարուստ պատմությամբ ու հյուրընկալ ժողովրդով: Այտեղի փոքր քաղաքներում անգամ  կարելի է տեսնել պատմության դասագրքերից մեզ ծանոթ ճարտարապետական բազմադարյա կոթողներ: Հունաստանը պատմական մշակութային հուշարձանների թանգարան է բաց երկնքի տակ, որոնցից յուրաքանչյուրը պատմում է աստվածների և հերոսների մասին: