Ավտոմեքենա վարելիս ցանկացած վարորդ կարող է դառնալ ճանապարհատրանսպորտային պատահարի (ՃՏՊ) մասնակից: Նույնիսկ մեծ վարորդական ստաժ ունեցողները կարող են հայտնվել տհաճ իրավիճակում:
Ճանապարհի մեջտեղում հանկարծակի հայտնված երեխան, «կարմիր լույսով» անցնող «շտապ օգնության», ոստիկանության մեքենան առաջացնում են վթարային իրավիճակ: Իսկ եթե վթարը տեղի է ունեցել Ձեր մեղքո՞վ: