-
Տուրեր
-
Ըստ Երկրի
Մեծ մարգարիտ
Դեպի Եգիպտոս
Անթալիա 7 օր
Բորա Բորա կղզի
Ծովափնյա Փաթեթ
Արմենիա առողջարան Ջերմուկում
Ջերմուկի Արմենիա առողջարանային համալիրը տեղակայված է հենց Ջերմուկ քաղաքի սրտում, որտեղ գտնվում են բուժիչ հանքային աղբյուրները, որոնց շնորհիվ Ջերմուկ քաղաքը ձեռք է բերել հոգու և մարմնի կազդուրման կենտրոնի համբավ:
Այս շքեղ հյուրանոցային համալիրում դուք կարող եք վայելել առողջարանային քաղաքի շրջակա բնությունը և օգտվել առողջարանի կողմից առաջարկվող բուժական թերապիայից: Ջերմուկ Արմենիա առողջարանային համալիրը հիանալի վայր է ոչ միայն հանգստի, այլև բուժական թերապիայի համար: Հյուրանոցն առաջարկում է բուժման կուրսեր տարբեր տեսակի հիվանդությունների համար, որոնց շարքին են դասվում ստամոքսաաղիքային տրակտի հիվանդություններ (գաստրիտ, խոց, տասներկումատնյա աղիքի խոց), լյարդի, լեղապարկի, մկանային համակարգի և գինեկոլոգիական հիվանդություններ: Նյութափոխանակության խախտման դեպքում սա իդեալական վայր է, որտեղ կարելի է զվարճանքի հետ մեկտեղ ստանալ բուժական կուրսեր, քանի որ առողջարանն առաջարկում է շաքարախտի, գիրության, արյան բարձր մակարդելիության բուժման կուրսեր: Եվ ի վերջո, այստեղ կարելի է ստանալ նյարդային համակարգի, պրոկտոլոգիական և ուրոլոգիական հիվանդությունների, ռադիկուլիտի, ռևմատիզմի և այլ նմանատիպ հիվանդությունների բուժման կուրսեր:
Atlasjet-ը Հայաստանում
Մենք Atlasjet ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչն ենք Հայաստանում: Atlasjet-ը տարիներ շարունակ ավիափոխադրումներ է իրականացրել Վրաստանից, իսկ սույն թվականի հոկտեմբերի 25-ից կանոնավոր չվերթներ է իրականացնում նաև Զվաթնոց օդանավակայանից: Ավիատոմսերի և համագործակցության համար այցելեք մեզ ք. Երևան, Մոսկովյան 33/25,
հեռ. 010-530011: